16:20 | 01.03.10 | Նորություններ | 2975

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը գործարկել է “MTS Armenia” նոր ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերությունը այսօր հայտարարել է “MTS Armenia” նոր ծառայության մեկնարկի մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, նոր ծառայությունը բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվել “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի բազմազան տեղեկատվական եւ ժամանցային ծառայություններից:

Դրա համար անհրաժեշտ է բջջային հեռախոսի մենյուից մուտք գործել “MTS Armenia” բաժին եւ ընտրելով համապատասխան բաժինը` ծանոթանալ եղանակի տեսությանն ու տարադրամի փոխարժեքներին, շփվել չաթում, ծանոթանալ աստղագուշակին, գտնել ամենազվարճալի կատակներն ու սիրո ամենագեղեցիկ խոստովանությունները, մասնակցել վիկտորինաների եւ շահել մրցանակներ, ներբեռնել լավագույն հոլովակները եւ շատ ավելին:

“MTS Armenia”-ում նավիգացիան անվճար է: “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ծառայություններին վերաբերող գործողությունների դիմաց վճարը գանձվում է ըստ համապատասխան ծառայությունների սակագների: Իսկ այլ բաժիններում ներկայացված ծառայությունների դիմաց վճարը կազմում է 60-ից 750 դրամ:

ՙ“MTS Armenia” ծառայությունն ապահովող կանխավճարային քարտերը վաճառքում են փետրվարի 26-ից: Մամուլի ծառայությունում հայտնել են նաեւ, որ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի բաժանորդները կարող են իրենց հին քարտերը փոխարինել նորերով` այցելելով ընկերության սպասարկման կենտրոններ եւ վճարելով քարտի փոխարինման վճարը`500 դրամ: