21:26 | 28.02.10 | Նորություններ | 3178

Telcell-ն առաջարկում է “Արագ միացում” “տնային” ինտերնետի օպերատորներին

Երեւան /Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը հայտարարել է “Արագ միացում” ակցիան “տնային” ինտերնետի շուկայում գործող պրովայդերների համար:

Ակցիայի շրջանակներում ցանկացած պրովայդեր մինչեւ 2010թ. ապրիլի 12-ը կարող է էքսպրես-ռեժիմով կնքել վճարումների ընդունման պայմանագիր պարգեւատրման արտոնյալ տոկոսադրույքով: Միացման ընթացակարգը զբաղեցնում ոչ ավել, քան 2 շաբաթ:

“Հայաստանում ինտերնետի ներթափանցման աճի պայմաններում պրովայդերները մրցակցային պայքարում նվազեցնում են սակագները եւ աշխատում որակի բարելավման ուղղությամբ: Մենք մեր կողմից պատրաստ ենք ստանալ նվազագույն փոխհատուցում մեր ծառայությունների դիմաց, որոնք պրովայդերներին թույլ կտան իրենց հաճախորդներին առաջարկել վճարման հարմարավետ պայմաններ”,- ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել է Telcell-ի մարքեթինգի գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցը:

“Մենք պրովայդերներին առաջարկում ենք մեզ հետ աշխատել պարգեւատրման նվազագույն տոկոսադրույքով` մեր պարզ պրոտոկոլի հիման վրա: Միանալով մեր համակարգին` ցանկացած պրովայդեր կարող է իր բաժանորդներին առաջարկել ծառայությունների վճարման ժամանակակից եւ հարմարավետ եղանակ 24/7 ռեժիմով` Telcell-ի վճարումների ընդունման ավելի քան 300 կետերից յուրաքանչյուրի միջոցով”,- նշել է Սերգեյ Ուսնունցը: