10:17 | 24.02.10 | Նորություններ | 2608

Մարտին Orange Armenia-ն կգործարկի երկրորդ միջազգային կապուղին

Երեւան/Մեդիամաքս/.Մարտի առաջին կեսին Orange Armenia-ն կգործարկի երկրորդ միջազգային կապուղին, որը կանցնի Վրաստանի տարածքով:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Orange-ի մամուլի ծառայությունում:

Այստեղ նշել են, որ փետրվարի 23-ին Իրանի տարածքում օպտիկական մալուխի վնասման հետեւանքով Orange-ի բաժանորդները որոշ ժամանակով զրկված են եղել ինտերնետից ու միջազգային կապից օգտվելու հնարավորությունից:

Orange Armenia-ն հայցել է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար:

Ընկերությունում նշել են, որ նոր կապուղին ոչ միայն ինտերնետին միացումը կդարձնի ավելի հուսալի, այլեւ թույլ կտա ապահովել աճող պահանջարկը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ