10:07 | 16.02.10 | Նորություններ | 3488

ADC-ն հայտարարել է ակցիա FastClick-ի սպառողների համար

Երեւան /Մեդիամաքս/. ADC ինտերնետ-պրովայդերը հայտարարել է FastClick-ի ներտնային սպառողների համար ակցիայի մեկնարկի մասին:

"Մինչեւ մարտի 9-ը ստորագրելով մեկ տարվա պայմանագիր` FastClick ծառայության բաժանորդները կզգան գերարագ ինտերնետի առավելությունները ցածր գներով",- ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:

Արագությունից կախված` ADC-ն առաջարկում է երեք սակագնային պլան` ամսական 8 000, 11 000 եւ 15 000 դրամ արժեքով:

FastClick-ին ձեր շենքում միանալու հնարավորությունը կարելի է ստուգել www.adc.am, www.fastclick.am կայքերում:

FastClick-ը ինտերնետին հասանելիություն է տրամադրում էլեկտրական վարթակի միջոցով: