13:00 | 13.02.10 | Նորություններ | 2290

iCON Communications-ը գործարկել է 4 նոր սակագնային փաթեթներ

Երեւան /Մեդիամաքս/. iCON Communications-ը հայտարարել է iCON GO փաթեթի մեկնարկը, որը հատուկ առաջարկ է 2010թ. փետրվար և մարտ ամիսների համար:

Այն հաճախորդներին, ովքեր iCON-ի հետ պայմանագիր կնքեն մեկ տարի ժամկետով, կառաջարկվեն չորս սակագնային փաթեթներ.

iCON GO entry (մինչև 128 կբ/վ ներբեռնում)` ամսական 7,000 ՀՀ դրամ;
iCON GO connect (մինչև 256 կբ/վ ներբեռնում)` ամսական 10,000 ՀՀ դրամ;
iCON GO media (մինչև 512 կբ/վ ներբեռնում)` ամսական 15,000 ՀՀ դրամ;
iCON GO optima (մինչև 1,024 կբ/վ ներբեռնում)` ամսական 20,000 ՀՀ դրամ:

iCON GO-ն հասանելի է ինչպես iCON-ի նոր, այնպես էլ այն առկա բաժանորդների համար, ովքեր կցանկանան անցնել նոր փաթեթների:

iCON-ը նաեւ հայտարարել է ընդհանուր գների իջեցում բոլոր առկա բաժանորդների համար սկսած 2010թ. մարտի 1-ից: iCON-ի հետվճարային եւ iCON Արագ-ի հաճախորդներն ավելի քիչ կվճարեն iCON Connect, Media եւ Optima փաթեթների համար առանց փաթեթը փոխելու անհրաժեշտության` փոփոխությունը կարտացոլվի նրանց 2010թ. մարտի հաշիվ-ապրանքագրի մեջ:

Մանրամասների համար կարելի է այցելել www.icon.am/offerings: