12:22 | 09.02.10 | Նորություններ | 3013

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրենը հանդիպել է Տերնոպոլի ազգային տնտեսական համալսարանի երեւանյան մասնաճյուղի ուսանողների հետ

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Տերնոպոլի ազգային տնտեսական համալսարանի երեւանյան մասնաճյուղի ուսանողների հետ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են հաղորդել ընկերության մամուլի ծառայությունում, հանդիպմանը քննարկվել են գործատու-աշխատող արդյունավետ հարաբերություններին եւ տնտեսության զարգացմանը վերաբերվող հարցեր:

Ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նաեւ բիզնես միջավայրի առանձնահատկությունների հանդեպ:

“Գիտելիքների պաշարի ավելացումը կատարելագործում է երաշխավորում, որը կարեւոր է ցանկացած աշխատանքում հաջողության հասնելու համար: Ձեզ ընձեռված է երկու երկրի` Հայաստանի եւ Ուկրաինայի  կրթական  համակարգերից եւ մշակույթից առավելագույնը քաղելու հնարավորությունը”,- ընդգծել է Ռալֆ Յիրիկյանը: