12:52 | 03.02.10 | Նորություններ | 2764
Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելը” հայտարարել է “Քեզ համար – Էքսկլյուզիվ” սակագնային փաթեթում փոփոխությունների մասին:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, սակագնային պլանում սկզբնական հաշվեկշիռը 200 դրամից դարձել է 400 դրամ:
“Քեզ համար – Էքսկլյուզիվ” սակագնային փաթեթում ներառված են ինտեգրված կապի օպերատորի բոլոր առավելությունները. այն մյուսներից տարբերվում է դեպի ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր զանգերի, ինչպես նաեւ տվյալների փոխանցման ծառայության հավասարակշռված գներով:
“Քեզ համար-Էքսկլյուզիվ” սակագնային պլանի բաժանորդների համար ներցանցային ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 19 դրամ, իսկ դեպի ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր` ընդամենը 29.99 դրամ:
Beeline-ի ցանցի ներսում ելքային մեկ SMS հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ MMS հաղորդագրությանը` 19 դրամ: Դեպի այլ, այդ թվում միջազգային օպերատորների ցանցեր ուղարկված մեկ SMS հաղորդագրության արժեքն է 20 դրամ, իսկ MMS հաղորդագրությանը` 50 դրամ: