13:04 | 01.02.10 | Նորություններ | 2361

Orange-ը ներկայացրեց նոր առաջարկ

Երեւան /Մեդիամաքս/. Այսօրվանից մեկնարկում է Orange-ի նոր “Անվճար րոպեներ քո և քո ընկերների համար”:

Ընկերության մամլո ծառայությունում ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ նոր առաջարկն ուժի մեջ կլինի մինչև փետրվարի 28-ը: Այդ ընթացքում ընկերության ներկայիս եւ նոր միացող բաժանորդները կարող են հրավիրել իրենց ընկերներին միանալ Orange-ին և յուրաքանչյուր նոր ընկերոջ հետ ստանալ 300-ական անվճար րոպե Orange-ի բոլոր բաժանորդներին զանգահարելու համար:

Առաջարկից կարող են օգտվել ինչպես “Խոսենք”, այնպես էլ “Ամեն ամիս” ծառայությունների բաժանորդները: