Պաոլո Ռոմանի
14:45 | 26.01.10 | Նորություններ | 3003
Երեւան /Մեդիամաքս/. Իտալական պատվիրակությունը տնտեսական զարգացման փոխնախարար Պաոլո Ռոմանիի ղեկավարությամբ Հայաստանում կքննարկի լայնաշերտ ինտերնետի եւ հեռուստա- եւ ռադիոհեռարձակման թվայնացման խնդիրները:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունում, հունվարի 26-27-ին Պաոլո Ռոմանին Երեւանում կհանդիպի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանին:
Իտալական պատվիրակությունը կայցելի նաեւ Գյումրի, որտեղ կքննարկի IT ոլորտի եւ լայնաշերտ ինտերնետային ցանցի զարգացման հեռանկարները: