11:05 | 25.01.10 | Նորություններ | 2517

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդային բազան 2009թ. ավելացել է 60 հազարով

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդային բազան 2009թ. ավելացել է 2,8%-ով (կամ 60 հազարով)` նախորդ տարվա դեկտեմբերի վերջում կազմելով 2.07 մլն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով «ՄՏՍ» ԲԲԸ մամուլի ծառայությունը, Հայաստանում բաժանորդային բազայի աճի կեսն արձանագրվել է դեկտեմբերին, երբ 2009թ. նոյեմբերի համեմատ բաժանորդների թվի աճը կազմել է 1.3%, կամ 30 հազար:

«ՄՏՍ» ԲԲԸ բաժանորդների ընդհանուր թիվը 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 97.81 մլն` 2008թ. համեմատ ավելանալով 6.48 մլն-ով, կամ 7.1%-ով: