13:44 | 14.01.10 | Նորություններ | 2788

“ԱրմենՏելը” հայտարարել է իր 3G ցանցի ընդլայնման մասին

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելը” հայտարարել է Հայաստանում Beeline-ի 3G ցանցի ընդլայնման մասին:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ԱրմենՏելի” մամուլի ծառայությունում, երրորդ սերնդի ցանցի ծածկույթով լիովին ապահովված են Աբովյան, Վանաձոր, Գյումրի եւ Էջմիածին քաղաքները: Երեւանում տեղադրվել են կապի տասնյակ կայաններ, եւ 3G ցանցի ունակությունն ավելացվել է ավելի քան երկու անգամ: Նոր բազային կայաններ են տեղադրվել Երեւանի բոլոր շրջաններում, այն վայրերում, որտեղ հաճախորդներն առավել ակտիվ են օգտվում բջջային կապից:

“Տարեսկզբին մենք հաճելի անակնկալ ենք պատրաստել մեր հաճախորդների համար: Անհրաժեշտության դեպքում մեր ընկերությունը կշարունակի ավելացնել երրորդ սերնդի ցանցի ունակությունը Երեւանում եւ այն քաղաքներում, որտեղ արդեն հասանելի է այդ տեխնոլոգիան` զուգահեռաբար ավելացնելով դրա տարածման աշխարհագրությունը: Մինչեւ տարեվերջ մենք նախատեսում ենք եռապատկել 3G բազային կայանների ընդհանուր քանակը”,- նշել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: