17:45 | 08.12.09 | Նորություններ | 2543

Orange Armenia-ն գրանցել է 100-հազարերորդ բաժանորդին

Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորն այսօր գրանցել է 100-հազարերորդ հաճախորդին:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Orange Armenia ընկերությունում, 100-հազարերորդ բաժժանորդ է դարձել Էջմիածին քաղաքի 24-ամյա բնակիչ Վերոնիկա Առուստամյանը: Վաղը նա կայցելի ընկերության գլխավոր գրասենյակ, որտեղ շնորհավորանքներ կընդունի Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայից: