17:04 | 08.12.09 | Նորություններ | 3327

ՀՊՃՀ եւ ADC համագործակցության հուշագիր են ստորագրել

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի պետական ճարտարտարագիտական համալսարանն (ՀՊՃՀ) այսօր համագործակցության հուշագիր է ստորագրել «Արմենիան Դեյթաքոմ Քամփնիի» (ADC) հետ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՊՃՀ մամուլի ծառայությունում, համաձայնագիրը նախատեսում է համատեղ դասընթացների անցկացում, ADC ընկերության կադրային ներուժի համալրում եւ երկարաժամկետ համագործակցություն այլ ոլորտներում:

ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը եւ ADC ընկերության Խորհրդի նախագահ Խաժակ Կարայանը հույս են հայտնել, որ հուշագիրը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները հետագայում հիմք կծառայեն երկկողմանի շահավետ համագործակցության համար եւ կապահովեն մշտական կապ ընկերության մասնագետների եւ համալսարանի ուսանողների ու դասախոսների միջեւ: