16:20 | 08.12.09 | Նորություններ | 2943
Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ) նպատակ չունի վարել այն աստիճանի դեմպինգային քաղաքականություն, որի դեպքում եկամտաբերությունը կհասնի զրոյի, եւ հուսով է, որ բոլոր օպերատորներն այնքան խելամտություն կունենան, որ չեն մտնի գնային պատերազմի մեջ:
Ինչպես հայտնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն` նշելով, որ «գնային պայքարի մեջ մտնելը հեշտ է, սակայն շատ դժվար է դրանից դուրս գալը»:
Միաժամանակ նա ասել է, որ Beeline-ի թե ինտերնետի, եւ թե բջջային կապի սակագներն ամենալավն են հայաստանյան շուկայում: «Հատկապես այն պայմաններն ու գները, որ մենք առաջարկում ենք ինտերնետին միացման համար, Հայաստանում նմանը չունեն, եւ չեմ կարծում, որ մրցակիցներից որեւէ մեկը կկարողանա մոտ ապագայում կրկնել դրանք»,- եզրափակեց Իգոր Կլիմկոն: