10:18 | 24.11.09 | Նորություններ | 2963
Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կազմակերպեց «Ժամանակակից դասավանդման մոտեցումներ» սեմինարը, որին մասնակցեցին բջջային օպերատորի հետ փոխգործակցության հուշագիր ստորագրած 14 բուհերի ներկայացուցիչներ:
«Ժամանակակից որակյալ կրթություն ապահովելու համար բոլոր բուհերը պետք է հստակ պատկերացնեն աշխատաշուկայի պահանջները: Մեր ընկերությունը պատրաստ է աջակցել բուհերին կարիքների վրա հիմնված ուսումնական ծրագրեր մշակելու եւ պրոֆեսորադասախոսական կազմին մեթոդաբանական աջակցություն ցուցաբերելու գործում»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նա նշել է, որ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու հարցում ուսանողներին օգնելու ամենաարդյունավետ եղանակը ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպումն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում:
«Մենք արդեն սկսել ենք ուսանողներին հյուրընկալել մեր ընկերության տարբեր վարչություններում, եւ մեր մասնագետները սկսել են դասավանդել համալսարաններում: Ընկերությունը հետաքրքրված է նաեւ ուսանողների դիպլոմային աշխատանքներում որպես գիտական ղեկավարներ իր լավագույն մասնագետների ներգրավմամբ»,- ընդգծեց Ռալֆ Յիրիկյանը: