16:06 | 23.11.09 | Նորություններ | 3134

VivaCell-MTS-ը հովանավորեց լրագրողական մրցաշարը

Երեւան /Մեդիամաքս/. VivaCell-MTS բջջային օպերատորը հանդես եկավ որպես հայ լրագրողների համար սեղանի թենիսի առաջնության գլխավոր հովանավոր: Առաջնությունը կազմակերպվել էր “Առավոտ” օրաթերթի եւ “Միր” հեռուստառադիոընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են VivaCell-MTS-ի մամլո ծառայությունում, մրցաշարին, որն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ, մասնակցել են Հայաստանի 18 ԶԼՄ-ների 41 ներկայացուցիչներ:

Մրցանակակիրները VivaCell-MTS-ից նվեր են ստացել “ՄՏՍ-Կոնեկտ” USB-մոդեմներ եւ “ՄՏՍ Կոնեկտ Կլասիկ” կանխավճարային քարտեր: