13:11 | 23.11.09 | Նորություններ | 2672

iCON Communications-ը առաջարկում է միացման նոր պայմաններ

Երեւան /Մեդիամաքս/. iCON Communications պրովայդերն այսօր հայտարարել է նոր «iCON Արագ» առաջարկի գործարկման մասին:

Առաջարկի շրջանակներում հաճախորդները կարող են առանց ակտիվացման վճարի եւ մոդեմի համար վճարվող դեպոզիտի գրանցվել անսահմանափակ ինտերնետից օգտվելու համար` ընկերության հետ կնքելով մեկ տարվա պայմանագիր, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում:  

«iCON Արագ» ծրագիրը տարածվում է iCON-ի անսահմանափակ թրաֆիքով բոլոր փաթեթների վրա:

iCON-ի ցանցը Երեւանում ներկայումս ընդգրկում է 70 քառ. կմ ծածկույթ` ներառյալ հետեւյալ շրջանները` Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Վահագնի թաղամաս, Քասախ, Զեյթուն, Երկաթուղային կայարանին հարող տարածք, Նոր Նորքի 2-8-րդ զանգվածներ եւ Ավան: