14:37 | 18.11.09 | Նորություններ | 3421

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը պարգեւատրել է “Լիցք” ծառայության դիլերներին

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը այսօր պարգեւատրել է իր “Լիցք” ծառայության դիլերներին` վաճառքի մեծ ծավալների համար:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ “Լիցք” համակարգը, որը թույլ է տալիս լիցքավորել բջջային հեռախոսահամարի հաշիվը ցանկացած գումարով, գործարկվեց այս տարվա մայիսի 21-ին, իսկ երրորդ եռամսյակի վերջում, կանխավճարային քարտերի վաճառքի ընդհանուր ծավալում այս համակարգն արդեն զբաղեցնում է ավելի քան 20%-ը:

Հայաստանում գործում է “Լիցք” համակարգի միջոցով հաշվի վերալիցքավորման 3000 կետ: 

Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է, որ “Լիցք” ծառայության վաճառքի աճի տեմպը “ՎիվաՍել-ՄՏՍ”-ին թույլ է տալիս կրճատել լիցքավորման քարտերի պատրաստման համար արվող ծախսերը:

ՀՀ բոլոր մարզերի դիլերներին շնորհվել են պատվոգրեր եւ հեռախոսներ, իսկ “Լիցք” համակարգի լավագույն դիլեր է ճանաչվել Լուսիկ Սարիկյանը, ով ապահովել է վաճառքների ամենաբարձր ցուցանիշը` 12 մլն 785 հազար դրամ: