16:55 | 17.11.09 | Նորություններ | 3783

Orange Armenia-ն սկսել է տրամադրել “հատուկ” հեռախոսահամարներ

Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը սկսել է տրամադրել “հատուկ” հեռախոսահամարներ` “Բրոնզե”, “Արծաթե”, “Ոսկե” եւ “Պլատինե”:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Orange Armenia-ի մամլո ծառայությունում, “Բրոնզե” եւ “Արծաթե” հեռախոսահամարները կարող են ձեռք բերել բոլոր ցանկացողները: Դրանք արժեն, համապատասխանաբար, 8 եւ 20 հազար դրամ:

“Ոսկե” եւ “Պլատինե” համարները նախատեսված են միայն նրանց համար, ովքեր հանդիսանում են “Ղ-Տելեկոմ” ՓԲԸ կամ “ԱրմենՏել” ՓԲԸ նմանատիպ համարների ներկայիս բաժանորդներ եւ Orange-ի հետ կնքեն “Ամեն ամիս” սակագնային պլանի  պայմանագիր:

“Ոսկե” համարները արժեն 80 հազար դրամ եւ տրամադրվում են 6 ամիս ժամանակահատվածով պայմանագիր կնքելու դեպքում: “Պլատինե” համարները արժեն 200 հազար դրամ եւ տրամադրվում են 18 ամիս ժամանակահատվածով պայմանագիր կնքելու դեպքում:

“Հատուկ” համարների տրամադրման ծրագիրը տեւելու է երկու ամիս` 2009թ. նոյեմբերի 16-ց մինչեւ 2010թ. հունվարի 16-ը: Դրանից հետո “Ոսկե” համարները հանվելու են ազատ վաճառքի:

Ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Orange-ի խանութներում, որոնց ցանկը հասանելի է http://www.orangearmenia.am/shops հասցեով: