16:39 | 17.11.09 | Նորություններ | 3023

    Մինչեւ տարեվերջ “ԱրմենՏելը” կընդլայնի 3G ծածկույթը

    Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ ընկերությունը կկրկնապատկի իր 3G ցանցի հնարավորությունները:

    Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում Իգոր Կլիմկոն հայտնել է, որ մինչեւ տարեվերջ 3G ցանցը հասանելի կդառնա նաեւ Գյումրի, Աշտարակ, Ջերմուկ եւ Վանաձոր քաղաքներում:

    Պատասխանելով նոր օպտիկաթելային մալուխ անցկացնելու հնարավորության մասին հարցին` Իգոր Կլիմկոն ասել է, որ գոյություն ունեցող կապուղիները կարող են բավարարել ինտերնետի պահանջարկը, սակայն եթե 2010թ. ընթացքում պահանջարկը կտրուկ աճի, “ԱրմենՏելը” համապատասխան քայլեր կձեռնարկի: