13:40 | 12.11.09 | Նորություններ | 3995

VivaCell-MTS-ն առաջարկում է անվճար USB մոդեմներ անսահմանափակ թրաֆիքով

Երեւան /Մեդիամաքս/. VivaCell-MTS այսօր Երեւանում ներկայացրել է շարժական ինտերնետի նոր սակագները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ասել է, որ այն բաժանորդները, ովքեր կկնքեն 1 տարվա պայմանագիր, «ՄՏՍ Կոնեկտ» մոդեմը կստանան անվճար, իսկ մինչեւ 7.2Մբ/վրկ արագությամբ անսահմանափակ թրաֆիքի ամսավճարը կկազմի 8 800 դրամ:

VivaCell-MTS-ը փոփոխություններ է կատարել նաեւ «ՄՏՍ-Կոնեկտ կլասիկ» սակագնային պլանում: 1 Գբ-ի արժեքն այժմ կազմում է 5 500 դրամ, 2.5 Գբ` 7 900 դրամ, 5 ԳԲ` 9 900 դրամ, 15 Գբ` 19 900 դրամ:

Ռալֆ Յիրիկյանն այսօր ներկայացրել է Home Zone նոր ինտերնետային ծառայությունը, որը թույլ է տալիս սահմանել լոկալ անլար ցանց բնակարանում` հատուկ 3G Wi-Fi սարքավորմանը միացնելով շարժական եւ ոչ շարժական համակարգիչներ, սովորական հեռախոսներ, այլ սարքավորումներ: Ծառայությունը թույլ է տալիս նաեւ զանգեր կատարել դեպի VivaCell-MTS-ի եւ այլ օպերատորների ցանցեր` սարքին սովորական հեռախոս միացնելու եղանակով:

Նոր սակագների եւ ծառայությունների մասին մանրամասները հասանելի են www.vivacell.am կայքում: