Երեւան /Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը սկսել է վճարումներ ընդունել Orange Armenia բջջային օպերատորի օգտին:

Նոր օպերատորի ծառայությունների դիմաց կարելի է վճարել Երեւանում եւ ՀՀ այլ քաղաքներում տեղակայված Telcell-ի ավելի քան 300 տերմինալների միջոցով:

Telcell-ի տերմինալների միջոցով կարելի է վճարել Orange Armenia-ի բոլոր ծառայությունների` կանխավճարային եւ հետվճարային կապի, ինչպես նաեւ շարժական ինտերնետի դիմաց: