15:31 | 10.11.09 | Նորություններ | 3258

VivaCell-MTS-ը շարունակում է համագործակցել բուհերի հետ

Երեւան /Մեդիամաքս/. VivaCell-MTS բջջային օպերատորը եւ երեւանյան ութ բուհեր այսօր փոխգործակցության մասին հուշագիր են ստորագրել:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հուշագրի շրջանակներում բուհերի լավագույն ուսանողները /Երեւանից եւ մարզերից/ ուսումնական պրակտիկա կանցնեն VivaCell-MTS-ում:

“Մեր ընկերությունը ստանձնել է տեսականի եւ գործնականի միջեւ առկա ճեղքը լրացնելու պատասխանատվությունը: Դրանով մենք կլուծենք միանգամից մի քանի խնդիր. Հայաստանի երիտասարդությունը ձեռք կբերի գիտելիք, կարթնանա մրցակցության ոգին, եւ երիտասարդները կմտածեն իրենց կարիերայի վաղվա օրվա մասին”,- ասել է VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը VivaCell-MTS-ին շնորհակալություն է հայտնել ընձեռված հնարավորության համար եւ հույս է հայտնել, որ մյուս խոշոր ընկերությունները եւս կհետեւեն ընկերության օրինակին: