13:25 | 04.11.09 | Նորություններ | 3612

Ներկայացվել են Tyco Electronics-ի ցանցային ենթակառուցվածքի հնարավորությունները

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացվել են Tyco Electronics-ի` պասիվ բաղադրիչների համաշխարհային խոշորագույն արտադրողի, AMP Netconnect ցանցային ենթակառուցվածքի հնարավորությունները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Tyco Electronics-ի Արեւելյան Եվրոպայի գծով տնօրեն Վոլֆգանգ Ռիգերը նշել է, որ AMP Netconnect-ը թույլ է տալիս կազմակերպել բարձր արագությամբ հուսալի Ethernet ցանցեր` 10 Գբիտ թողունակությամբ:

Հայաստանում Tyco Electronics-ի գործընկերը “Րութ ԱյԹիԷսՓի” ընկերությունն է, որը հանդիսանում է համալիր ցանցային լուծումների բաղադրիչների մատակարար: