17:08 | 13.10.09 | Նորություններ | 4151
Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. սեպտեմբերից “Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի” ունիվերսալ բանկային ծրագիրը (HSBC Universal Banking-HUB) սպասարկող թիմն ընդլայնել է իր գործառնությունները` աջակցելով Վրաստանում, Ղազախստանում եւ Ռուսաստանում Էյչ-Էս-Բի-Սի բանկերի համապատասխան բաժիններին եւ դառնալով ՙՏարածաշրջանային աջակցության թիմ՚:
HUB-ը “Էյչ-Էս-Բի-Սի” խմբի սեփականությունը հանդիսացող համակարգչային ծրագրերի փաթեթ է: Այն ապահովում է բանկային եւ ներդրումային գործառնությունների լայն շրջանակ, բավարարում է տարբեր երկրներում հաճախորդների բանկային պահանջները: Ներկայումս ծրագիրը տեղադրված է 63 երկրներում, որի միջոցով իրականացվում են տարեկան 764 միլիոն գործառնություններ` սպասարկելով աշխարհի 10 միլիոն հաճախորդների ակտիվ հաշիվներ:
Հայաստանում հիմնված “Տարածաշրջանային աջակցության թիմը” տարածաշրջանի ՙԷյչ-Էս-Բի-Սի՚ բանկերին աջակցելու նպատակով կիրականացնի մի շարք կարեւոր գործառնություններ: 2010-2011թթ. թիմը պլանավորում է ընդլայնել իր սպասարկման շրջանակները դեպի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներ: