12:54 | 13.10.09 | Նորություններ | 3355
Երեւան /Մեդիամաքս/. “Օրանժ Արմենիա” եւ “Վիվասել-ՄՏՍ” բջջային օպերատորները ստորագրել են փոխկապակցման պայմանագիր, որով կարգավորվում են երկու օպերատորների ցանցերի կապակցման առեւտրային եւ տեխնիկական պայմանները:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են “Օրանժ Արմենիա” ընկերության մամուլի ծառայությունում, բանակցություններն ընթացել են կառուցողական եւ գործընկերային մթնոլորտում: Կողմերը հույս են հայտնել շարունակել համագործակցությունը` արդյունավետ եւ առողջ մրցակցության մեջ:
Մոտ ապագայում ընկերությունները կսկսեն փոխկապակցման տեխնիկական փորձարկումը: