17:02 | 30.09.09 | Նորություններ | 2546
Երեւան /Մեդիամաքս/. ADC ինտերնետ-պրովայդերը հոկտեմբերի 1-ից 9-ը ներառյալ հետաքրքրված ընկերություններին առաջարկում է ինտերնետ-ծառայությունների եւ այլ արտոնությունների անվճար ձեռքբերում:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրեցին ADC-ում, բոլոր ընկերությունները, որոնք միանան ADC-ի օպտիկամանրաթելային ցանցին նշված ժամանակահատվածում, չեն վճարելու միացման վճարը, որը կազմում է 50 000 դրամ:
Բացի այդ, անվճար է լինելու նաեւ ինտերնետ-ծառայությունների մատուցման առաջին ամիսը: