10:13 | 29.09.09 | Նորություններ | 2767

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը իջեցրել է «ՄՏՍ Կոնեկտ» մոդեմի գինը

Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը հայտարարել է «ՄՏՍ Կոնեկտ» E156G մոդեմի գնի իջեցման մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, այսուհետ մոդեմը կարելի է ձեռք բերել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման բոլոր կենտրոններում 20 հազար դրամով (ներառյալ ԱԱՀ)` նախկին 30 հազարի փոխարեն: