13:59 | 17.09.09 | Նորություններ | 3909
Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելը” հայտարարել է Հայաստանի երեք խոշոր քաղաքներում նոր ձեւաչափով արագ սպասարկման գրասենյակների բացման մասին:
Վաճառքի եւ սպասարկման գործող գրասենյակներից բացի, Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի առավել մարդաշատ վայրերում բացվել են Beeline ապրանքանիշով արագ սպասարկման գրասենյակներ, որտեղ հաճախորդները կարող են գնել SIM-քարտ կամ լիցքավորման քարտ, լիցքավորել հաշվեկշիռը կամ զանգահարել քարտֆոնով:
“Նոր գրասենյակների ձեւաչափն ընկերության բիզնեսների հաջողված ինտեգրման խորհրդանիշն է եւ թույլ է տալիս քարտֆոնը փոխակերպել սպասարկման կետի, որտեղ մատուցվում են բազմազան ծառայություններ: Արագ սպասարկման գրասենյակների շնորհիվ մենք լուծում ենք կարեւոր խնդիր` կապի միջոցի ընտրության հարցում սպառողին տալիս ենք առավելագույն ազատություն: Ոմանք պարզապես մեկ զանգ կատարելու կարիք ունեն, մյուսները կցանկանան դառնալ մեր մշտական բաժանորդը: Մեր նոր գրասենյակներում առաջարկվում են համապատասխան լուծումներ”, - նշել է “ՎիմպելԿոմի” ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը:
“Հայաստանում կապի ծառայությունների շուկան այն փուլում է, երբ հաղթում են համարձակ նորարարությունը եւ սպասարկման նոր ձեւերը: Beeline ապրանքանիշով արագ սպասարկման կրպակներն արդյունավետորեն կլրացնեն վաճառքների ցանցը եւ ավելի հարմարավետ կդարձնեն մեր ծառայությունները”, - ասել է “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ներկայումս Հայաստանում գործում է “ԱրմենՏել” ՓԲԸ վաճառքի եւ սպասարկման 61 գրասենյակ եւ արագ սպասարկման 6 կրպակ: Առաջիկայում կավելանա սպասարկման կրպակների թիվը եւ կընդլայնվի մատուցվող ծառայությունների ցանկը: