16:28 | 15.09.09 | Նորություններ | 3042
Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia-ն մտադիր չէ “գնային պատերազմ” վարել բջջային կապի այլ օպերատորների դեմ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր Երեւանում ասել է, որ “մեր սակագները լավն են լինելու, սակայն մենք մտադիր չենք զբաղվել դեմփինգով”:
Նա տեղեկացրել է, որ տեխնիկական աշխատանքները գրեթե ավարտված են, եւ ներկայումս ընթանում են թեստավորման աշխատանքները: “Ներկայումս անց է կացվում ռոումինգի ծառայության թեստավորում, իսկ Orange Armenia-ի ցանցում առաջին թեստային զանգը կատարվել է հուլիսի երկրորդ կեսին”, - ասել է Բրունո Դյութուան:
Ընկերության ղեկավարը նշել է, որ Orange Armenia-ի ինտերնետային ծառայությունները աչքի են ընկնելու են մատչելիությամբ եւ որակով: