13:37 | 26.08.09 | Նորություններ | 3112

«ԱրմենՏելը» զգալիորեն կնվազեցնի մեծածախ ինտերնետի սակագները

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) կնվազեցնի մեծածախ ինտերնետի (TCP/IP) սակագները 20-25%-ով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտնել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Նա հույս է հայտնել, որ այդ քայլի արդյունքում ինտերնետ պրովայդերները եւս կիջեցնեն իրենց ծառայությունների սակագները:

Ռոբերտ Նազարյանը նկատել է, որ Fibernet եւ "ԱրմենՏել" ընկերությունները միասին գերակա դիրք են զբաղեցնում շուկայում, եւ այդ կապակցությամբ ՀԾԿՀ-ն սկսել է մի գործընթաց, որից հետո կպահանջվի սակագների հիմնավորում եւ դրանց կարգավորում:

Ինչպես նշել է «ԱրմենՏել»-ի իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը, մեծածախ ինտերնետի նոր սակագները կսկսեն գործել սեպտեմբերի 15-ից: