16:57 | 12.08.09 | Նորություններ | 3596

«ԱրմենՏելը» ինտերնետային կապ է ապահովել Ջերմուկում ընթացող շախմատային մրցաշարի օն-լայն հեռարձակումն ապահովելու նպատակով

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունն (Beeline ապրանքանիշ) ինտերնետային կապ է ապահովել Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի ինտերնետ-հեռարձակումն ապահովելու նպատակով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, Ջերմուկում տեղադրվել են հեռահաղորդակցային լրացուցիչ սարքավորումներ` կազմակերպիչների հատուկ պահանջները բավարարելու նպատակով:

Երկրպագուները կարող են հետեւել պարտիաների ընթացքին Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում /www.fide.com/:

«ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել է, որ «ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարը լուրջ իրադարձություն է ցանկացած երկրի մարզական կյանքում, եւ «ԱրմենՏել» ընկերությունը` որպես կապի միասնական օպերատոր, կարող է ապահովել ինտերնետային կապի այնպիսի որակ, որն անհրաժեշտ է նման հեղինակավոր միջազգային մրցաշար անցկացնելու համար»: