15:11 | 10.08.09 | Նորություններ | 3137

Սոչիի «շտապ օգնության» մեքենաները կհագեցվեն հայկական արտադրության GPS համակարգերով

Երեւան /Մեդիամաքս/. Սոչիի «շտապ օգնության» մեքենաները կհագեցվեն տրանսպորտային միջոցների արբանյակային GPS-մոնիտորինգի համակարգով, որը մշակվել է հայաստանյան «Լոկատոր» ընկերության կողմից:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով GPSearch.Org-ը, մինչեւ տարեվերջ արբանյակային հսկողություն կսահմանվի Սոչիի «շտապ օգնության» բոլոր ավտոմեքենաների նկատմամբ (90 ավտոմեքենա):

«Լոկատոր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արման Խաչատրյանի խոսքերով, ներկայումս Սոչիում տեղադրված են համակարգի թեստային մի քանի օրինակներ, իսկ պատվիրատուն է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ով որոշել է նվեր մատուցել ռուսաստանյան քաղաքին: