11:12 | 10.08.09 | Նորություններ | 3739

Մեդիամաքսի թիմը ADC-ի օժանդակությամբ բարձրացել է Արարատ

Երեւան /Մեդիամաքս/. Մեդիամաքսի թիմը արշավ է կատարել դեպի Արարատ լեռան գագաթը (5165 մետր):

Արշավը, որի գլխավոր հովանավորը ADC ինտերնետ պրովայդերն էր, կոչվում էր Climbing the Dream եւ նվիրված էր երկու պատմական տարեդարձերի` դեպի Արարատ առաջին արշավի 180-ամյակին եւ Խաչատուր Աբովյանի 200-ամյակին:

180 տարի առաջ` 1829թ. սեպտեմբերի 27-ին, Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Իոհան Ֆրիդրիխ Պարրոտը եւ Խաչատուր Աբովյանը պատմության մեջ առաջին անգամ հասան Արարատի գագաթը: Այս տարվա հոկտեմբերի 15-ին Հայաստանում կնշվի Խաչատուր Աբովյանի 200-ամյակը:

Մեդիամաքսի փոխտնօրեն Կարեն Անտոնյանը օգոստոսի 4-ին Արարատի գագաթին բարձրացրել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Մեդիամաքսի եւ ADC-ի դրոշները:

“Արարատ բարձրանալը մեր վաղեմի երազանքն էր, եւ մենք շնորհակալ ենք ADC ընկերությանը, որը մեզ օգնեց այն իրականություն դարձնել”, - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Մեդիամաքսի թիմի կազմում Արարատ են բարձրացել նաեւ սպորտային լրագրող Աշոտ Լեւոնյանը եւ Հայաստանում ծնված STA ընկերությունների լատվիական խմբի նախագահ Պավել Սայադովը: