13:57 | 07.08.09 | Նորություններ | 3401
Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորը այսօր համագործակցության հուշագրեր է ստորագրել հայաստանյան մի շարք բուհերի հետ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հուշագրեր են ստորագրվել Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի, ինչպես նաեւ Քավենդիշ համալսարանի հետ:
“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը այսօր հաստատել է արտադրողական եւ նախադիպլոմային պրակտիկա անցնելու նպատակով ուսանողներ ընդունելու ընկերության պատրաստակամությունը:
Բուհերի հետ համագործակցությունը նախատեսում է նաեւ մասնագիտական առարկաների համատեղ դասավանդում “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի աշխատակիցների մասնակցությամբ: Ինչպես նշել է Ռալֆ Յիրիկյանը, “ուսանողները պետք է ստանան ոչ միայն տեսական գիտելիքներ, այլեւ` գործնական հմտություններ”: