10:10 | 07.08.09 | Նորություններ | 2986

«Վիվասել-ՄՏՍ»-ը գործարկել է «ՄՏՍ Կոնեկտ»-ի կանխավճարային տարբերակը

Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ-ը» գործարկել է տվյալների փոխանցման համար նախատեսված «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանի կանխավճարային տարբերակը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, փաթեթի արժեքը 5000 դրամ է եւ այն ներառում է`

- 2000 դրամի սկզբնական հաշվեկշիռ;
- 500 ՄԲ ծավալով տվյալներ ուղարկելու եւ ստանալու հնարավորություն;
- 180 օր վավերականության ժամկետ;
- 15 օր հավելյալ ժամկետ;
- 180 օր վերալիցքավորման ժամկետ:

Բացի այդ, «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանի ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային տարբերակների բաժանորդները կարող են ձեռք բերել ինտերնետ-փաթեթներ, որոնք առաջարկում են ինտերնետի առավել մատչելի սակագներ`

1ԳԲ` 6000 դրամ,
2.5ԳԲ` 10 000 դրամ,
5ԳԲ` 15 000 դրամ:

«Վիվասել-ՄՏՍ»-ի բաժանորդները «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանների մասին հավելյալ տեղեկությունների կարող են ստանալ` զանգահարելով 111 հեռախոսահամարով: