16:09 | 05.08.09 | Նորություններ | 3545
Երեւան /Մեդիամաքս/. «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունը հայտարարել է «Ռոումինգ առանց սահմանների» ակցիայի մասին:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, ակցիայի շրջանակներում օգոստոսի 4-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը «Վիվասել-ՄՏՍ»-ի կանխավճարային բաժանորդները կարող են խոսակցության 1 րոպեի դիմաց 183 դրամ սակագնով զանգեր ստանալ Թուրքիայում, Հունաստանում, Եգիպտոսում, Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում, ԱՄԷ-ում, Ֆրանսիայում եւ Կիպրոսում:
«Վիվասել-ՄՏՍ» ընկերությունն ունի 376 ռոումինգ-գործընկերներ աշխարհի 179 երկրներում, 75 CAMEL ռոումինգ-գործընկերներ աշխարհի 50 երկրներում եւ 91 GPRS ռոումինգ-գործընկերներ աշխարհի 58 երկրներում:
Բջջային կապի օպերատորը 3G ռոումինգի տրամադրման մասին պայմանագրեր է կնքել նաեւ 30 երկրների 34 օպերատորների հետ: