15:25 | 31.07.09 | Նորություններ | 3190

«ԱրմենՏելը» հայտարարել է Աշտարակի, Թալինի, Սիսիանի եւ Մեղրիի գրասենյակների վերաբացման մասին

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակներում այսօր հայտարարել է Աշտարակում, Թալինում, Սիսիանում եւ Մեղրիում վաճառքի եւ սպասարկման նորացված գրասենյակների բացման մասին:

«Վերջին ամիսներին վաճառքի եւ սպասարկման գրասենյակներն անընդմեջ մեր ուշադրության կենտրոնում են: Նոր գրասենյակներ են բացվում, գործող գրասենյակները նորոգվում են եւ տեղափոխվում ավելի հարմար վայրեր: Մեր գրասենյակների առանձնահատկությունն այն է, որ դրանք մատուցում են հեռահաղորդակցային ծառայությունների գրեթե բոլոր տեսակները: Այդ պատճառով դրանց համար սահմանվում են հատուկ որակի չափանիշներ: Վաճառքի եւ սպասարկման գրասենյակների ցանցի նորացումը մեր ծրագրի առաջին փուլն է, որը մենք կարող ենք հաջողված համարել», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: