Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է “SMS Նոն-Ստոպ” ակցիայի մեկնարկի մասին Beeline բջջային ցանցի բաժանորդների համար (ֆիզիկական անձիք):
Միանալով ակցիային` կանխավճարային եւ հետվճարային համակարգի բաժանորդները հնարավորություն կունենան ցանցի ներսում օրական 50 դրամով ուղարկել մինչեւ 100 SMS հաղորդագրություն:
“Ամառվա տապին` արձակուրդների շրջանում, երբ շուրջդ այդքան հետաքրքիր բան կա, յուրաքնչյուրն ուզում է կիսել տպավորություններն ընկերների հետ: Այժմ մեր բաժանորդներն ունեն այդ հնարավորությունը”, - ասել է “ԱրմենՏելի” հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Ակցիային միանալու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսից հավաքել 067409100: Միանցման արժեքը կազմում է 500 դրամ: 101-րդ հաղորդագրությունից սկսած SMS-ների արժեքը հաշվարկվելու է ըստ բաժանորդի սակագնային պլանի:
Ակցիան մեկնարկել է հուլիսի 28-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 30-ը: