17:32 | 04.06.09 | Նորություններ | 3562
Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հայտարարել է, որ ընկերության բաժանորդային բազայի կրճատումը 11.6%-ով պայմանավորված է “Վիմպելկոմ” ընկերությունում ակտիվ բաժանորդների հաշվարկման համակարգի խստացմամբ:
Հանդես գալով այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում` Իգոր Կլիմկոն ասել է, որ նոր համակարգի համաձայն, ընկերության ակտիվ բաժանորդների թվում ներառվում են միայն այն բաժանորդները, որոնք վերջին երեք ամիսների ընթացքում կատարել են վճարման գոնե մեկ գործարք:
Իգոր Կլիմկոն ասել է, որ, ի տարբերություն Beeline-ի, VivaCell-MTS ընկերությունը բաժանորդային բազայի հաշվարկ է կատարում 6-ամսյա կտրվածքով: