10:44 | 07.05.09 | Նորություններ | 3414
Երեւան /Մեդիամաքս/. Երեւանում «Սպարտակ» բալետի բեմադրության համար «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունը հատկացրել է 180 մլն դրամ:
«Վիվասել-ՄՏՍ»-ի մամլո ծառայությունում ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են, որ այս ներկայացման բեմադրությունը բարձր նշաձող է հանդիսանում Հայաստանի մշակութային կյանքի հետագա միջոցառումների համար:
Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան ռուս բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ Երեւանում կայացավ մայիսի 5-ին` Հայաստանի եւ Ռուսաստանի առաջին տիկիններ Ռիտա Սարգսյանի եւ Սվետլանա Մեդվեդեւայի բարձր հովանու ներքո: Միջոցառման գլխավոր հովանավորն էր «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունը: