12:28 | 06.05.09 | Նորություններ | 3491
Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորը ներդրել է “Բիզնես Պրեստիժ” նոր կորպորատիվ փաթեթը:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, “Բիզնես Պրեստիժ” փաթեթն առաջարկում է 5 սակագնային պլաններ, որոնք հատուկ նախատեսված են ձեռնարկատիրական գործունեություն ծավալող բաժանորդների համար:
“Բիզնես Պրեստիժ” փաթեթը հնարավորություն է ընձեռում.
- ընտրել 5 սակագնային պլաններից ամենահարմարը,
- շփվել առանց ամսական վճարի,
- “ՎիվաՍել-ՄՏՍ” ցանցի ներսում խոսել 1 րոպեի դիմաց մինչեւ 15 դրամ սակագնով,
- ստանալ ցանցի ներսում անվճար խոսելու եւ կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:
“Բիզնես Պրեստիժ” կորպորատիվ փաթեթի մանրամասները հասանելի են այստեղ: