09:55 | 06.05.09 | Նորություններ | 3527
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ՀՊՏՀ/ 5 ուսանողներ ճանաչվել են “Նկարագրի’ր Beeline-ը” մրցույթի հաղթող:
Մրցույթն անցկացվել է մայիսի 5-ին` ՀՊՏՀ-ի կազմակերպած աշխատատեղերի տոնավաճառում: “ԱրմենՏելը” բարձր կուրսերի ուսանողների համար տոնավաճառում ներկայացրել է ստաժավորման “Երրորդ սերունդ” ծրագիրը:
Շնորհանդեսից հետո բոլոր ցանկացողներին առաջարկվել է ներկայացնել Beeline ապրանքանիշի իրենց ընկալումը: “ԱրմենՏելի” հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանն ասել է, որ “մրցույթի շատ մասնակիցների կարծիքով, Beeline ապրանքանիշը նոր շունչ է հաղորդել կապի ավանդական օպերատորի գործունեությանը”:
“Երրորդ սերունդ” ծրագիրն ուղղված է “ԱրմենՏելում” խոստումնալից երիատարդության ներգրավմանը: Ստաժավորման անհատական ծրագրերի շնորհիվ ստաժավորում անցնող ցանկացած մարդ կարող է գործնականում ծանոթանալ մեծ ընկերության իրական կյանքին:
“Երրորդ սերունդ” ստաժավորման ծրագրերին մասնակցելու վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում: