14:15 | 30.04.09 | Նորություններ | 3484

ՀՀ ԱԱԾ-ն կստեղծի հատուկ հանգույց պետական սերվերների վրա հարձակումները կանխելու համար

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը այսօր հավանության է արժանացրել ապրիլի 26-ին ընդունված Տեղեկատվական անվտանգության հայեցակարգից բխող մի շարք օրենդրական փոփոխությունները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀՀ կառավարության նիստում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը հայտնել է, որ ԱԱԾ-ն ստեղծելու է ինտերնետ միջազգային համացանցի հատուկ հանգույց, որն ապահովելու է ՀՀ պետական մարմինների հանրամատչելի էլեկտրոնային փաստաթղթերի տեղեկատվության պաշտպանությունը:

ԱԱԾ ղեկավարը տեղեկացրել է, որ սոցիալական հանգույցի համապատասխան սարքավորումները տեղադրվելու են ինտերնետ պրովայդերների տեխնոլոգիական տարածքներում:

Գորիկ Հակոբյանն ասել է, որ հատուկ հանգույցը թույլ կտա զտել հնարավոր արտաքին վիրուսները եւ կանխարգելել պետական կառույցների սերվերների վրա հարձակումները: