http://www.kangaroo.am/forum.htm հասցեով բացվել է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին նվիրված ֆորումը:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Այբ» հիմնադրամում, ֆորումում կարելի է քննարկել մրցույթը, առաջարկել նոր խնդիրներ եւ բանավիճել արդեն հրապարակված խնդիրների լուծումների շուրջ:
Kangourou Sans Frontieres միջազգային ասոցիացիայի կանոնների համաձայն, «Այբ»-ը ապրիլի 20-ին` մրցույթից մեկ ամիս անց, www.kangaroo.am կայքէջում հրապարակել էր «Կենգուրու 2009»-ի խնդիրներն ու դրանց պատասխանները: