13:45 | 30.04.09 | Նորություններ | 4018

“Բարգավաճ Հայաստանը” մտադիր է ակտիվորեն օգտագործել ինտերնետային գործիքները

Երեւան /Մեդիամաքս/. “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը /ԲՀԿ/ այսօր ներկայացրել է հասարակայնության հետ առավել արդյունավետ աշխատելու իր ինտերնետային գործիքները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, կուսակցության պաշտոնական կայքի համակարգող Հայկ Ակարմազյանը նշել է, որ գործիքները ներառում են կուսակցության պաշտոնական կայքը`www.bhk.am, ալիքը` www.youtube.com/bargavach, բլոգը` Bargavach.wordpress.com եւ էջը Facebook սոցիալական ցանցում:

Հայկ Ակարմազյանի խոսքերով, ինտերնետային տեխնոլոգիաների օգնությամբ կուսակցությունը փորձում է քաղաքական գործընթացներում ներգրավել լայն զանգվածներին եւ ավելի թափանցիկ դարձնել կուակցության եւ դրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը: