10:32 | 29.04.09 | Նորություններ | 2919
Երևան /Մեդիամաքս/. Ապրիլի 28-ին առաջին անգամ կիրառվել է տեսահեռախոսային կոնֆերանս-կապը` ՀՀ պաշտպանության նախարարի կողմից նախարարության ղեկավար կազմի եւ զորամիավորումների հրամանատարների հետ խորհրդակցություն անցկացնելու համար:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեց պաշտպանության նախարարի մամլո քարտուղարը, ՀՀ զինված ուժերում ներդրված ժամանակակից թվային տեսահեռախոսային կապը պաշտպանության նախարարության ղեկավարության եւ զորամիավորումների հրամանատարների միջեւ նախատեսված է ինչպես զորքերի ամենօրյա գործունեության, այնպես էլ մարտական գործողությունների ժամանակ զորքերի ղեկավարման համար:
Խորհրդակցությունների անցկացումը թվային տեսահեռախոսային կապի հնարավորություններից միայն մեկն է: