11:39 | 16.04.09 | Նորություններ | 4461
Երեւան /Մեդիամաքս/. “Լիկվոր” դեղագործական ընկերությունը սահմանել է հատուկ մրցանակ “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” ուսանողական ռեֆերատների մրցույթի մասնակիցներից մեկի համար:
Մրցույթի անցկացման կազմակերպիչներն են “Մեդիամաքս” գործակալությունն ու Banks.am պորտալը, ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը: Մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ շահագրգիռ կազմակերպություններն ու ընկերություները կարող են սահմանել իրենց մրցանակները ուսանողների համար:
“Լիկվոր” ընկերությունը սահմանել է հատուկ դրամական մրցանակ` 50 հազար դրամ, որը կհանձնվի մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված աշխատանքներից մեկի հեղինակին:
“Շարունակական աճը” ոչ միայն կարգախոս է, այլեւ մեր ընկերության հստակ սկզբունքը: Աճը հնարավոր է միայն նոր մոտեցումների եւ նոր գաղափարների շնորհիվ, եւ հենց այդ պատճառով մենք որոշեցինք աջակցել ուսանողական ռեֆերատների այս մրցույթին”,- ասել է “Լիկվորի” գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը:
Լավագուն ռեֆերատները կտեղադրվեն Banks.am պորտալում, իսկ առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակակիրները կպարգեւատրվեն համապատասխանաբար 150, 100 եւ 75 հազար դրամ դրամական մրցանակներով: Լավագույն աշխատանքների հեղինակները կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, տնտեսական բլոկի նախարարներին եւ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամներին:
Ռեֆերատներն ընդունվում են www.Banks.am կայքի http://banks.am/index.php?al=contest բաժնում:
Ռեֆերատներն ընդունվում են ապրիլի 7-ից 20-ը ներառյալ: