14:10 | 01.04.09 | Նորություններ | 3728
Երեւան /Մեդիամաքս/. “Մեդիամաքս” լրատվական գործակալությունը եւ “Այբ” կրթական հիմնադրամն այսօր Երեւանում համագործակցության հուշագիր են ստորագրել:
Համագործակցության նպատակը “Այբ” հիմնադրամի գործունեության եւ ծրագրերի լուաբանումն է: Հուշագրի ստորագրումից հետո “Մեդիամաքսը” դարձել է “Այբի” պաշտոնական տեղեկատվական գործընկերը եւ իր բոլոր ռեսուրսներն օգտագործելու է հիմնադրամի գործունեության լուսաբանման համար:
Հուշագրի ստորագրումը երկու կազմակերպությունների մի քանի ամիս առաջ մեկնարկած համագործակցության տրամաբանական շարունակությունն էր: Համագործակցության հիմքում ընկած է Հայաստանում կրթության զարգացման կարեւորության գիտակցումը: