13:23 | 17.03.09 | Նորություններ | 3493

Սբ. Էջմիածինը հասանելի է նաեւ Twitter-ի միջոցով

Երևան /Մեդիամաքս/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից այսօր հայտնել են, որ այսուհետ Հայ Առաքելական Եկեղեցու հաղորդագրությունները կարելի է ընթերցել Twitter միկրոբլոգինգի ծառայության միջոցով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Սբ. Էջմիածնի մամլո դիվանում, հաղորդագրություները հասանելի են http://twitter.com/holyetchmiadzin հասցեով: